ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Twitter-ի միջոցով դիվանագիտությունը չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը

Twitter-ի միջոցով դիվանագիտությունը չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը
15.10.2020 | 14:41

Այս օրերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մղում են վերջին երեք տասնամյակների ընթացքում իրենց ամենաարյունահեղ պատերազմը, ԱՄՆ-ը, կարծես, գրեթե ուշադրություն չի դարձնում ծավալվող իրադարձություններին, գրում է Eurasianet-ը։


«Սեպտեմբերի 27-ին վերսկսված ռազմական գործողություններից հետո Վաշինգտոնը բարձր մակարդակով գրեթե որևէ դիվանագիտական միջոց չի ձեռնարկել»,- նշում է Ջոշուա Կուչերան՝ ընդգծելով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ամենանշանակալի միջամտությունը նախօրեին արված թվիթերյան գրառումն է եղել, որը երկու կողմերին կոչ է անում պահպանել գրեթե գոյություն չունեցող հրադադարը և դադարեցնել քաղաքացիական շրջանների գնդակոծությունը:

«Twitter-ի միջոցով դիվանագիտությունը չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը։ Պոմպեոն առնվազն պետք է հեռախոսազրույց ունենար կողմերի հետ»,- ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին։ Մինչդեռ մյուս համաշխարհային առաջնորդները, ներառյալ՝ ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անձամբ են հանդես եկել հակամարտության վերաբերյալ հայտարարություններով, իսկ նրանց ամերիկացի գործընկերը դա չի արել: Պոմպեոյի բացակայության պայմաններում ԱՄՆ-ի դերը վերապահվել է պակաս նշանակալի պաշտոնյաների, ինչպիսիք են՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը և պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգուն։

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ